ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.03.2015 14:17
Այգուց գողություն են կատարել
Մարտի 11-ին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Վ. Գ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ մարտի 4-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գյուղի վարչական տարածքի «Թթենի բաղ» կոչվող տեղամասում գտնվող` իրեն պատկանող այգուց պոկել և գողացել է տարբեր տեսակի բերքատու ծառերի 5 տնկիներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել են եղբայրներ` Ստեփանակերտ քաղաքի Ա. Առաքելյան փողոցի թիվ 4ա շենքի N բնակարանի բնակիչ, 1979թ. ծնված Ա. Հ-ն և Այվազովսկու փողոցի N տան բնակիչ, 1981թ. ծնված Ա. Հ-ն:
Պարզվվել է նաև, որ նշված անձինք ս.թ. փետրվար ամսվա կեսերին նույն այգուց գողացել են ևս բերքատու ծառերի 6 տնկիներ
Գողոնն առգրավված է: