Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

27.07.2020 14:42

Ամփոփվել են ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Ամփոփվել  են  ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության  2020 թվականի առաջին կիսամյակի  օպերատիվ-ծառայողական գործունեության  արդյունքները

Այսօր ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում ամփոփվել է «2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության» արդյունքները:
Արդյունքների ամփոփմանը ներկա էր ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Ղահրամանյանը:
Հիմնական զեկույցով հանդես է եկել ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Դավիթ Սարգսյանը, ով նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության տարածքում գրանցվել է 37 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել` 38 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 41 պատահարի, 9 զոհի և 54 վիրավորի դիմաց:

Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրանցված պատահարներից 10-ը տեղի է ունեցել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու պատճառով, 9-ը` արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության պատճառով, 10-ը` վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների պատճառով, 1-ական դեպք է գրանցվել հետիոտնային անցումների հատման կանոնները վարորդի կողմից խախտելու, առաջինը անցնելու իրավունքի և ճանապարհային նշանների պահանջների չկատարման պատճառով, 3 դեպք՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, իսկ 2-ը խաչմերուկի անցման կանոնները խախտելու պատճառով:
2020թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում ճանապարհային ոստիկանության և նրա ենթակա ստորաբաժանումների կողմից ի հայտ են բերվել ճանապարհային երթևեկության կանոնների 16 811 խախտում, 2019թ-ի նույն ժամանակահատվածի 10 870-ի դիմաց:
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից Ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղված միջոցառումները շարունակվում են: