ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.08.2020 11:57
Ամփոփվել են ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի 2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
2020թ.օգոստոսի 1-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում ամփոփվել են «2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության» արդյունքները:
Արդյունքների ամփոփմանը ներկա էր ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վրույր Խաչատրյանը։
Հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահե Դավթյանը, ով նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում շրջանում գրանցվել է հանցագործության 62 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 57-ի համեմատ, աճը կազմել է 5 դեպք կամ 8.8% ։
ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի հավաստմամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու, անձնակազմի շրջանում կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ։