ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.07.2020 15:01
Ամփոփվել են ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի 2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
Այսօր ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնում ամփոփվել են «2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության» արդյունքները:
Արդյունքների ամփոփմանը ներկա էր ԱՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը։
Հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Խաչատրյանը, ով նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում շրջանում գրանցվել է հանցագործության 8 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21-ի համեմատ՝ այսինքն հանցագործությունների թիվը նվազել է 13 դեպքով։
ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի պետի հավաստմամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու, անձնակազմի շրջանում կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ։