ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.07.2020 12:25
Ամփոփվել են ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի 2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
2020թ.հուլիսի 29-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնում ամփոփվել են «2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության» արդյունքները:
Արդյունքների ամփոփմանը ներկա էր ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վրույր Խաչատրյանը։
Հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետ, ոստիկանության մայոր Սերգեյ Ենգիբարյանը, ով նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում շրջանում գրանցվել է հանցագործության 50 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 37 -ի համեմատ։ Աճը կազմել է 13 դեպք կամ 74 %։
ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետի հավաստմամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու, անձնակազմի շրջանում կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ։