ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.07.2020 18:05
Ամփոփվել են ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի 2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
2020թ.հուլիսի 30-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում ամփոփվել են «2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության» արդյունքները:
Արդյունքների ամփոփմանը ներկա էր ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորայր Բաբայանը։
Հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Սարուխանյանը, ով նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջանում գրանցվել է հանցագործության 75 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 71 -ի համեմատ։ Աճը կազմել է 4 դեպք կամ 5.3%։
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետի հավաստմամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու, անձնակազմի շրջանում կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ։