ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.08.2019 11:21
ԱՄՈՒՍԻՆԸ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԿՆՈՋԸ
Ս.թ.օգոստոսի 17-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ կրծքավանդակի սալջարդով և կապտուկով «Վաղարշապատի բժշկական կենտրոն» ՓԲԸ է դիմել Արմավիրի մարզի բնակչուհի, 1995թ.ծնված Հ. Հ-ն, ով հայտնել է, որ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում իրեն ծեծի է ենթարկել իր ամուսինը՝ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Հ. Գ-ն:
ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. օգոստոսի 15-ին, ժամը 13:00-ի սահմաններում տանը ծագած վիճաբանության ժամանակ Հ. Գ-ն քաշքշել և հարվածներ է հասցրել Հ. Հ-ին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: