ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2020 14:44
Ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը
Oգոստոսի 31-ին «Շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 22:35-ին կանչով մեկնած խումբը Համբարձումյան փողոցի տներից մեկում բուժօգնություն է ցուցաբերել 1991թ.ծնված Ս. Ս.-ին գանգուղեղային վնասվածք գլխուղեղի ցնցում հարցականով , աջ աչքի կապտուկ մարմնի բազմաթիվ սալջարդներ:
Ստուգմամբ պարզվել է, որ օգոստոսի 31-ին ժամը 14:00-ի սահմաններում Արզանյան փողոցի տներից մեկում առաջացած վիճաբանության ընթացքում Ս. Ս.-ին ծեծի է ենթարկել ամուսինը՝ 1985թ.ծնված Ս. Ա.-ն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: