Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

01.04.2020 09:48

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել

Մարտի 31-ին ժամը 13։15-ին Ստեփանակերտ քաղաքի թիվ 1/5 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, մայրաքաղաքի բնակիչ, 1948թ. ծնված Ք. Հ.-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1971թ. ծնված Ս. Թ.-ն նկարել է քվեաթերթիկը և ջնջել:

 


Մարտի 31-ին ժամը 14:00-ին Ստեփանակերտ քաղաքի թիվ 1/21 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, մայրաքաղաքի բնակչուհի, 1960թ. ծնված Ն. Թ.-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի բնակչուհի, 1990թ. ծնված Ն. Մ.-ն նկարահանել է իր քվեաթերթիկը:

 


Մարտի 31-ին ժամը 18:30-ին Ստեփանակերտ քաղաքի թիվ 1/21 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, մայրաքաղաքի բնակչուհի, 1960թ. ծնված Ն. Թ.-ն հաղորդում է տվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի բնակչուհի,1985թ. ծնված Ռ. Մ.-ն նկարահանել է իր քվեաթերթիկը:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 


Մարտի 31-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել առ այն, որ «Facebook.com» կայքում Сюзанна Асрян անվամբ օգտատերը իր կայքէջում գրառում է արել՝ «20 հազարանոց նկար ձայնի դիմաց: Ընտրատեղամաս 1/23, 5-րդ դպրոց» բովանդակությամբ, որին կցված է նաև լուսանկար քվեախցիկում քվեաթերթիկը նկարահանելու գործողության պատկերմամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

Մարտի 31-ին ժամը 14:30-ին Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի թիվ 4/6 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1971թ. ծնված Դ. Շ.-ն հաղորդում է տվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ ԱՀ նախագահի թեկնածու Վ. Բալասանյանի վստահված անձ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Ի. Զ.-ն դիմել է այն մասին, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում նկատել է, թե ինչպես է Մարտակերտի շրջանի բնակիչ,1986թ. ծնված Վ. Ա.-ն փորձում հեռախոսով նկարահանել քվեաթերթիկը, որը կանխվել է հանձնաժողովի կողմից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Մարտի 31-ին ժամը 14:35-ին Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի թիվ 4/6 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1971թ. ծնված Դ. Շ.-ն հաղորդում է տվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ ԱՀ նախագահի թեկնածու Վ. Բալասանյանի վստահված անձ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1987թ. ծնված Ի. Զ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում նկատել է, թե ինչպես է Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1975թ. ծնված Ծ. Ն.-ն փորձում է հեռախոսով նկարահանել քվեաթերթիկը, որը կանխվել է հանձնաժողովի կողմից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

 

Մարտի 31-ին ժամը 09:55-ին ԱՀ ոստիկանության կենտրոնական ապարատի հերթապահ մասից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Մարտունու շրջանի Սարգսաշեն համայնքի թիվ 33 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ՝ Մարտունու շրջանի բնակիչ Գ. Ս.-ն հայտնել է, որ Մարտունու շրջանի բնակչուհի, 1966թ. ծնված Շ. Դ.-ն ԱՀ Նախագահի և Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկելու ընթացքում տեսանկարահանել է իր քվեաթերթիկը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

 

Մարտի 31-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ համացանցում առկա «Luyspress.am» կայքում տեղադրված է տեսանյութ ԱՀ Նախագահի և Ազգային Ժողովի ընտրություների ընթացքում երկու անձի կողմից միաժամանակ քվեախցիկում գտնվելու վերաբերյալ՝ «թիվ 5/2 տեղամաս: Երկուսով ընտրախցիկում» գրառմամբ, որը առերևույթ պարունակում է ԱՀ քր. օր.-ի 152-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

 

Մարտի 31-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ համացանցում առկա «Luyspress.am» կաքում տեղադրված է տեսանյութ ԱՀ Նախագահի և Ազգային Ժողովի ընտրություների ընթացքում միաժամանակ ևս երկու անձի քվեախցիկում գտնվելու վերաբերյալ՝ «թիվ 5/2 տեղամաս: Երկուսով ընտրախցիկում» գրառմամբ, որը առերևույթ պարունակում է ԱՀ քր. օր.-ի 152-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:


Մարտի 31-ին ժամը 12:45-ին ԱՀ ոստիկանության ծառայողը ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին է հաղորդել այն մասին, որ Շուշի քաղաքի թիվ 7/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ՝ Ս. Հ.-ն տեղեկացրել է իրեն այն մասին, որ Շուշի քաղաքի բնակչուհի, 1958թ. ծնված Ա. Գ.-ն անհայտ նպատակով նկարահանել է իր քվեաթերթիկը , որն էլ հայտնաբերվել է «Արդարություն» կուսակցության աջակիցների կողմից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:


Մարտի 31-ին ժամը 16:00-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը «LuysPress.am» հայկական լրատվական կայքում հոդված է տեղադրվել այն մասին, որ Շուշիի թիվ 7/1 ընտրատեղամասում «LuysPress.am» տեղեկատվական վերլուծական կենտրոնի լրագրողի նկատմամբ որոշ անձինք ակնհայտ ագրեսիվ կեցվածք են դրսևորել, բռնություն կիրառել, հարվածել մարմնին`խոչնդոտելով լրագրողի աշխատանքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: