Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

20.03.2020 13:50

ԱՀ ոստիկանությունն իրազեկում է

ԱՀ ոստիկանությունն իրազեկում է

Հաշվի առնելով 2020 թվականի մարտի 18-ին ժամը 18:05-ի սահմաններում  Ստեփանակերտ քաղաքում ճանապարհը փակելու միջադեպի հանրային հնչեղությունը, հարկ ենք համարում իրազեկել հանրությանը, որ ոստիկանությունը կոչված է նախականխելու, կանխելու և խափանելու վարչական իրավախախտումները, ապահովել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը:

Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ կամ օրենքով և չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները:

Ճանապարհը փակելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը հակաիրավական արարք է՝ արգելված օրենքներով և խախտում է այլոց իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու և մի շարք այլ իրավունքներ: Հետևաբար ոստիկանությունը կատարել է օրենքով իր վրա դրված պարտականությունները՝ խափանել վարչական իրավախախտումը, ոստիկանության ծառայողների՝ խոչընդոտը վերացնելու հորդորները և պահանջները տրանսպորտային միջոցների վարորդների կողմից չկատարելուց հետո դրանք տեղափոխել հատուկ տարածք, ինչպես նաև բերման ենթարկել վարույթ պահանջող իրավախախտում կատարած անձանց:

Միաժամանակ իրազեկում ենք, որ ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է և իրավախախտումները նախականխելու, կանխելու ու խափանելու, ինչպես նաև վարույթ պահանջող իրավախախտումների շրջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից:

Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող որևէ գործողություն քաղաքականացնելուց: