ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.07.2020 09:01
ԱՀ ոստիկանության պետ,ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը՝ ԱՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական պարոն Ի.Ռ.Գրիգորյանին
Հարգելի՛ Իգոր Ռուդիկի,
Արցախի Հանրապետության ոստիկանության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներին՝ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ։
Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ լիարժեք գործում է քննչական կառույցը՝ Արցախի Հանրապետության ոստիկանության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության քննչական ծառայությունների միավորմամբ ձևավորված Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն:
Համոզված եմ, որ օրինականության և սահմանադրական կարգի պահպանման, հանցագործությունների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի գործում Ձեր առջև դրված խնդիրները լուծվում են պրոֆեսիոնալ պարտքի խոր գիտակցմամբ` հանուն պետականության ամրապնդման և հայ ժողովրդի բարօրության ու ամենակարևորը՝ օրենքի առջև հավասարության սկզբունքով:
Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներին՝ մաղթում հաջողություններ՝ թե՛ անձնական կյանքում և թե՛ աշխատանքում:
Հարգանքով՝
գեներալ-մայոր՝ Ա.Մ.Հակոբջանյան