ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.09.2020 15:31
ԱՀ ոստիկանության ծառայողները կանեփանման բույսի և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել
Սեպտեմբերի 3-ին ժամը 20:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ծառայողները Ասկերանի շրջանի բնակիչ, 1974թ.ծնված Ա. Հ.-ին պատկանող առանձնատան կից ծածկոցից զննությամբ հայտնաբերել են թափանցիկ պլաստմասե տարրայի մեջ 10.84գ. «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող մանրացված և չորացված զանգված, տան կից այգում վերջինիս կողմից ցանված և աճեցված կանեփանման բույսի 2 թուփ, իսկ նույն այգում խնձորենու ծառից կախված 113.16 գրամ «Կանեփ» տեսակի թմրամիջոցի նմանվող կիսաչոր զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: