Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

22.08.2019 10:06

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ  ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Երեկ, օգոստոսի 21-ին հաղորդագրություն էինք տարածել անչափահաս բնակիչներ՝ 2003թ.ծնված Ֆ. Օ-ի և 2002թ.ծնված Ա. Հ-ի միջև Մարտակերտի շրջանի Վանք գյուղում կատարված վիճաբանության վերաբերյալ, որի ընթացքում Ա. Հ-ն ծալովի դանակով հարվածել էր Ֆ. Օ-ին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել էր «Արևիկ» մանկական բուժմիավորում, որտեղ էլ ժամը 13:40-ին մահացել է:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ԱՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 21:35-ին Ա.Հ-ն հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի  Ազատամարտիկների պուրակի  հարակից տարածքում  և բերման ենթարկվել ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն:
Ա.Հ.-ն ձերբակալված է։
ԱՀ քննչական կոմիտեում քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի  օրինական ուժի մեջ մտած դատավճռով: