ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.12.2014 16:26
Ականաբերդ գյուղի բնակիչը կամովին զենք-զինամթերք է հանձնել
Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում Շահումյանի շրջանի Ականաբերդ գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Վ. Ա-ն ոստիկանության ՔՀ վարչություն կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 8 պահեստատուփ, փամփուշտների համար նախատեսված շղթա և տարբեր տրամաչափի 182 փամփուշտ: