ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.03.2020 11:59
Ալկոհոլային թունավորման դեպք է գրանցվել
Մարտի 22-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 02:20-ին ալկոհոլային հարբածություն, ինդոկսիկացիա և էկզոգեն թունավորում հարցականով ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1952թ. ծնված Շ. Գ.-ն :
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Շ. Գ.-ն գտնվում է անգիտակից վիճակում և ի վիճակի չէ բացատրություն տալ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: