ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.06.2015 17:57
«Տոյոտա»-ն և «ՎԱԶ-2106»-ը բախվել են իրար
Մայիսի 31-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մարտունու փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Մ. Պ-ն, վարելով «Տոյոտա Ֆորաներ» մակնիշի ավտոմեքենան, Նաբերեժնայա փողոցի թիվ 7 շինության դիմացի ճանապարհահատվածում բախվել է Հեքիմյան փողոցի թիվ 8ա շենքի N բնակարանի բնակիչ, 1951թ. ծնված Կ. Մ-ի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս և «Տոյոտա Ֆորաներ»-ի ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: