ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.09.2017 17:28
«ՎԱԶ-2106»-ը բախվել է հողաթմբին
Սեպտեմբերի 14-ին ժամը 01:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Ճարտար համայնքի բնակիչ 1985թ. ծնված Ա.Պ-ն, վարելով «ՎԱԶ-2106» ավտոմեքենան, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել շրջբուժմիավորում: