ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.07.2018 12:21
«ՌՊԳ-22» տիպի նռնականետ և «ՏՕԶ-8»՝ կամովին
Հուլիսի 19-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1995թ. ծնված Ս. Ա-ն ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն կամովին հանձնել է 1 հատ «ՌՊԳ-22» տիպի նռնականետ, 9 հատ «Ֆ-1» և 1 հատ «ՌԳԴ» տիպի նռնակներ, որոնք գտել է նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում նախկին Աղդամի տարածքից:
* * *
Հուլիսի 19-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի և ԱՀ ԱԱԾ Մարտունու ծառայողների համատեղ տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Մարտունի քաղաքի բնակիչ 1973թ. ծնված Ա. Կ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է 1 հատ անընթեռնելի համարի «ՏՕԶ-8» տիպի ակոսափող հրացան: