ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.06.2014 16:32
«Նիսսան Տիանա»-ն կողաշրջվել է
Հունիսի 1-ին, ժամը 21:40-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Չարենցի փողոցի N տան բնակիչ, 1992թ. ծնված Ա. Ա-ն, վարելով «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի 11 հասցեում տեղակայված «Նաիրի» հյուրանոցի դիմացի ճանապարհահատվածում կողաշրջել է այն, ինչի հետևանքով ուղևորներ` Մոսիյան փողոցի N տան բնակիչ, 1997թ. ծնված Գ. Դ-ն և Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 52բ շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Ա. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել են Մարտունու շրջբուժմիավորում: