ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.05.2017 15:16
«Մերսեդես-Բենց E-320»-ը գլորվել է ձորը
Մայիսի 3-ին ժամը 16:20-ի սահմաններում Հադրութի շրջանի ՈՒխտաձոր գյուղի բնակիչ` 1982թ. ծնված Ա. Բ-ն, վարելով «Մերսեդես-Բենց E-320» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր` նույն շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակչուհի 1967թ. ծնված Վ. Պ-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: