ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.03.2018 11:19
«Մերսեդես-Բենց E-320» ավտոմեքենան գլորվել է ձորը
Մարտի 13-ին ժամը 16:40-ի սահմաններում, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ՝ 1991թ. ծնված Մ.Ա-ն, վարելով «Մերսեդես-Բենց E-320» ավտոմեքենան, Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի բնակիչ՝ 1988թ. ծնված Մ.Բ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: