ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.02.2018 15:30
«Մերսեդես-Բենց C-180»-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Փետրվարի 9-ին ժամը 02:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Շոշ գյուղի բնակչուհի` 1999թ. ծնված Ա.Մ-ն, վարելով «Մերսեդես-Բենց C-180» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով ընկել դաշտը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ` 1995թ. ծնված Մ.Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: