ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.08.2017 15:20
«ՀՈՒՆԴԱԻ ՔՌԵՏԱ» և «ՎԱԶ-21121» ավտոմեքենաները բախվել են իրար
Օգոստոսի 13-ին ժամը 14:20-ի սահմաններում ՌԴ Կրասնոդար քաղաքի բնակիչ 1975թ. ծնված Վ.Ս-ն, վարելով «ՀՈՒՆԴԱԻ ՔՌԵՏԱ» ավտոմեքենան Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Մարտակերտ քաղաքի բնակիչ 1986թ. ծնված Հ.Մ-ի վարած «ՎԱԶ-21121» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս և ուղևոր` Մարտակերտ քաղաքի բնակչուհի 1988թ. ծնված Մ.Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: