ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.06.2017 15:38
«Կանեփ-կակաչ 2017» համալիր միջոցառման ընթացքում հայտնաբերվել է աճեցված կանեփանման բույսեր
Հունիսի 26-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության և քրեական հետախուզության վարչության ծառայողները «Կանեփ-կակաչ 2017» համալիր միջոցառման շրջանակներում զննության են ենթարկել նույն քաղաքի բնակիչ 1958թ. ծնված Բ.Դ-ին պատկանող Արեշ թաղամասում գտնվող բանջարանոցը, որտեղ հայտնաբերվել և առգրավվել է ցանված ու մշակված կանեփանման բույսի 12 թուփ, իսկ նույն բանջարանոցում առկա երկաթյա կոնստրուկցիայի տակ՝ ծաղկամաններում, ևս 3 նմանատիպ բույսի թուփ: