ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.06.2014 17:31
«Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ընթացքում հայտնաբերվել են կանեփանման բույսի թփեր
Հունիսի 26-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի ծառայողները «Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ընթացքում Գ. Նժդեհի փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Է. Ղ-ին պատկանող տնամերձ բանջարանոցում` երկաթյա դույլի մեջ հայտնաբերել են վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 2 թուփ:
***
Հունիսի 26-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողները «Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ընթացքում Վանք գյուղի բնակիչ, 1976թ. ծնված, նախկինում դատված Ա. Բ-ի տնամերձ հողամասում հայտնաբերել են վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 4 թուփ:
***
Հունիսի 26-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողները «Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ընթացքում Շահումյանի փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Ն. Ա-ի տնամերձ հողամասում հայտնաբերել են վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 1 թուփ:
***
Հունիսի 26-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի Միջնավանի բաժանմունքի քրեական հետախուզության ծառայողները «Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ընթացքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Մարտունաշեն գյուղի բնակիչ, 1957թ. ծնված, նախկինում դատված Հ. Հ-ի, Միջնավան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված, նախկինում դատված Ս. Բ-ի և Ձորափ գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Գ. Գ-ի տնամերձ հողամասերում զննությամբ հայտնաբերել են վերջիններիս կողմից ցանված ու մշակված կանեփանման բույսի համապատասխանաբար 3, 4 և 2 թփեր:
Հ. Հ-ն, Ս. Բ-ն և Գ. Գ-ն բերման են ենթարկվել ոստիկանության շրջբաժին:
***
Հունիսի 26-ին ոստիկանության Շահումյանի շրջբաժնի ծառայողները «Կանեփ-կակաչ 2014» համալիր միջոցառման ընթացքում Քարվաճառ քաղաքի Մելիքյան փողոցի N տան բնակիչ, 1962թ. ծնված Ռ. Խ-ի տնամերձ հողամասում հայտնաբերել են վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 36 թուփ: