ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.06.2017 14:07
«ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարը վնասել է Գորիս-Ստեփանակերտ հաղորդակցության ուղին
Հունիսի 15-ին «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ից ոստիկանության Քաշաթաղի շրջբաժին գրություն է ստացվել այն մասին, որ հունիսի 7-ին ժամը 09:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի N տան բնակիչ 1988թ. ծնված Ռ. Մ-ն, վարելով «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան, Բերձոր քաղաքի սկզբնամասում վնասել է նշված ընկերությանը պատկանող FO-32 տիպի Գորիս-Ստեփանակերտ հատվածի ողջ հեռահաղորդակցության ցանցը: