ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.10.2019 11:47
«Կալիումպերմանգնատ»» լուծույթը թափել է դեմքին
Հոկտեմբերի 26-ին Ասկերանի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 21:30-ին բերանի խոռոչի և աչքի լորձաթաղանթի քիմիական այվածքով «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-է տեղափոխվել Ասկերանի շրջանի բնակչուհի, 2018թ.ծնված Ա. Գ.-ն :
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Գ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը` 21:30-ի սահմաններում իրենց տանը պահարանի մեջ գտնվող «կալիումպերմանգնատ» լուծույթը վերցնելու և դեմքին թափելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: