ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.06.2014 18:39
«ԳԱԶ-66»-ը բախվել է բլրին և կողաշրջվել
Հունիսի 24-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1951թ. ծնված Ե. Ք-ն («Արցախէներգո» ՓԲԸ վարորդ), վարելով իրեն ամրակցված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան, Հաթերք-Մարտակերտ ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին բախվել է բլրին, կողաշրջել այն և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել Հանրապետական բժշկական կենտրոն: