ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.05.2018 12:15
«ԳԱԶ-31029»-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հոսպիտալ
Մայիսի 11-ին ժամը 07:00-ի սահմաններում, Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ՝ 1987թ. ծնված Մ.Մ-ն, վարելով իրեն պատկանող «ԳԱԶ-31029» ավտոմեքենան, Քյուրաթաղ-Ֆիզուլի ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով Մ.Մ-ն և ուղևոր, նույն գյուղի բնակիչ՝ 1989թ. ծնված Մ.Բ-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել են Մարտունու զինվորական հոսպիտալ: