ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
«ԳԱԶ-2705»-ը գլորվել է ձորը
Հուլիսի 2-ին ժամը 07:00-ի սահմաններում, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ 1986թ. ծնված Կ. Ս-ն, վարելով «ԳԱԶ-2705» ավտոմեքենան, Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 47-րդ կիլոմետրին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր` նույն քաղաքի բնակիչ 1977թ. ծնված Հ. Գ-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: