ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.06.2016 19:13
«Ատեստավորումը հետաձգված» ոստիկանության գլխավոր և ավագ խմբի ծառայողների ատեստավորումն անցավ ԼՂՀ ոստիկանության պետի մոտ
Սույն թվականի հունիսի 24-ին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մոտ ատեստավորում անցան ընթացիկ տարվա մայիսի 24-ին ատեստավորում չանցած գլխավոր և ավագ խմբի այն ծառայողները, ում նկատմամբ «Մեկ ամիս ժամկետով ատեստավորումը հետաձգվելու» մասին որոշում էր կայացվել։
Մինչ այդ, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում և կենտրոնական ապարատում ատեստավորվեցին նաև ոստիկանության կրտսեր և միջին խմբի «Մեկ ամիս ժամկետով ատեստավորումը հետաձգված» ոստիկանության ծառայողները:
Առաջին անգամ բացասական արդյունքներ արձանագրած ոստիկանության ծառայողները հասցրել էին ամբողջությամբ սերտել իրենց գործառութային պարտականությունները, վերազինվել ինչպես օրենսդրության, այնպես էլ պրակտիկ իրավիճակներում օրինականության սահմաններում գործելու կարողություններով։
«Մեկ ամիս ժամկետով ատեստավորումը հետաձգված» ոստիկանության բոլոր 22 ծառայողները «Համապատասխանել են զբաղեցրած պաշտոնին»: