ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.04.2018 12:23
«MITSUBISHI IO» ավտոմեքենան գլորվել է ձորը
Ապրիլի 9-ին ժամը 23:30-ի սահմաններում Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ՝ 1983թ. ծնված Գ.Հ-ն, վարելով «MITSUBISHI IO» ավտոմեքենան Վերինշեն-Քարվաճառ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին դուրս
է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս և ուղևոր՝ նույն քաղաքի բնակիչ՝ 1988թ. ծնված Հ.Ն-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: