ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.01.2020 11:07
50 մետր մետաղյա ցանց է հափշտակել
Հունվարի 15-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Ասկերանի շրջանի բնակիչ, 1971թ. ծնված Ա. Մ.-ն 2019թ. դեկտեմբերի 28-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1937թ. ծնված Կ. Վ.-ի առանձնատան բակից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող ընդհանուր 50 մետր մետաղյա ցանցը, այնուհետև վաճառել Ասկերանի շրջանի բնակիչ, 1974թ. ծնված Ա. Ս.-ին:
Ա. Մ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Գողոնը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: