ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 15:15
456.800 ՀՀ դրամ գումար է հափշտակել
Հունվարի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1966թ.ծնված Ա. Դ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ «Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարան»-ի հաշվապահական աշխատասենյակի դուռը և ներսում առկա չհրկիզվող պահարանի դուռը գտնվում է ջարդված վիճակում:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2019թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2020թ.հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական ներգործությամբ մուտք գործելով նշված ուսումնարանի 3-րդ հարկում տեղակայված հաշվապահության աշխատասենյակ գաղտնի հափշտակել է 456.800ՀՀ դրամ գումար:
Ձեռնարկվում են միջոցներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: