ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.04.2020 11:55
2թև հնդկահավ է հափշտակել
Ապրիլի 16-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային ծառայողները՝ քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ Ասկերանի շրջանի բնակչուհի, 1954թ. ծնված Ա. Հ.-ի կողմից նույն օրը ներկայացրած հաղորդման վերաբերյալ նախապատրաստվող նյութերի ստացման շրջանակում պարզել են, որ Ասկերանի շրջանի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Հ.-ն և 1979թ. ծնված Ռ. Պ.-ն մարտ ամսվա սկզբներին Ակնա թաղամասում գտնվող Ա. Հ.-ին պատկանող հավաբնից գաղտնի հափշտակել են 2 թև հնդկահավ:
Վնասի չափը պարզվում է:
Ա. Հ.-ն և Ռ. Պ.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: