ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.11.2019 11:57
2գլուխ երինջ և 1 ցուլ է գողացել ու վաճառել
Նոյեմբերի 11-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2019թ. հուլիսի վերջին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1961թ.ծնված Մ. Հ.-ին պատկանող մեկ գլուխ ցուլը խառնվել է Աղաձոր գյուղում տեղակայված ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1968թ.ծնված Շ. Դ.-ին պատկանող անասնահոտին և մոտ 1 շաբաթ անց վերջինիս որդին՝ 2005թ. ծնված Գ. Դ.-ն անասնահոտից գողացել է և 180.000 դրամով վաճառել Մարտունի քաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Ս. Ա.-ին:
Վերջինս 2019թ. օգոստոսի վերջին ծնողներից գաղտնի հափշտակել է Աղաձոր գյուղում գտնվող իրենց անասնահոտից 2 գլուխ երինջը և յուրաքանչյուրը 160.000 դրամով վաճառել Մարտունի քաղաքի բնակիչ,1989թ.ծնված Ս. Ա.-ին:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: