ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.07.2018 14:49
22-ամյա քաղաքացին բերման է ենթարկվել գողության կասկածանքով
Հուլիսի 8-ին Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղի բնակիչ 1950թ. ծնված Վ. Հ-ն դիմել է այն մասին, որ հուլիսի 6-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 08-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը գաղտնի հափշտակել է իր տան բակում կայանված իրեն պատկանող «ՎԱԶ-21051» ավտոմեքենայի մարտկոցը:
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նույն գյուղի բնակիչ 1996թ. ծնված Ս. Ղ-ն:
Գողոնն առգրավված է: