ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2020 11:37
170.000 ՀՀ դրամ է վերցրել և չի կատարել պայմանավորվածությունը
Փետրվարի 4-ին Ասկերանի շրջանի բնակչուհի, 2001թ. ծնված Մ. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ 2020թ. հունվարի 31-ին Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց փողոցում տեղակայված տերմինալի միջոցով ընդհանուր 170.000 ՀՀ դրամ գումար է ուղարկել ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի, 1996թ. ծնված Մ. Ա.-ին` Երևան քաղաքից երկհարկանի մահճակալ գնելու նպատակով, սակայն վերջինս խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տիրանալով Մ. Ա.-ի դրամական միջոցներին, չի կատարել պայմանավորվածությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: