ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.12.2019 12:10
17 միլիոն ՀՀ դրամի փոխարեն վերադարձրել է 7 միլիոնը
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1972թ. ծնված Ն. Հ.-ի դիմումի ստուգմամբ պարզվել է, որ վերջինս 2013թ. մայրաքաղաքի բնակիչ, 1960թ.ծնված Ա. Գ.-ից պարտքով վերցրել է 20.000.000 ՀՀ դրամ, սակայն պարտքը պայմանավորված ժամկետում չի կարողացել մարել, ինչի կապակցությամբ 2015թ. առուվաճառքի պայմանագրով իրենց պատկանող «ԳՆԱՏ» ՍՊԸ-ի 12 միլիոն ՀՀ դրամ վարկը և «ԳՆԱՏ» ՍՊԸ-ն ու Մ. Մաշտոց փողոցում տեղակայված երկու առանձին վկայականերով տարածքները կրկին վարկադրում 49 միլիոն ՀՀ դրամ գումարով և պայմանի համաձայն Ա. Գ.-ն գումարից վերցնում է Ն. Հ.-ին պարտք տված 20 միլիոն դրամը 12 միլիոն վարկը, իսկ մնացած 17 միլիոն ՀՀ դրամը պետք է վերադարձնի Ն. Հ.-ին, սակայն Ա. Գ.-ն խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով չի կատարել պայմանավորվածությունը և Ն. Հ.-ին է վերադարձրել 7 միլիոն ՀՀ դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: