ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.09.2019 16:15
1100 ԱՄՆ դոլլարն անհայտ հանգամանքներում փոխարինվել է կեղծ թղթադրամներով
Սեպտեմբերի 9-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1977թ. ծնված Գ. Ղ.-ի դիմումն առ այն, որ 2018թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրեն պատկանող բնակարանում առկա 6000 ԱՄՆ դոլլարից 1100 ԱՄՆ դոլլարն անհայտ հանգամանքներում փոխարինվել է կեղծ թղթադրամներով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: