Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.11.2019 Արխիվ

26.05.2016 11:10

Օպերատիվ խորհրդակցություն հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների ծառայողների հետ

Օպերատիվ խորհրդակցություն հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների ծառայողների հետ

Համաձայն ԼՂՀ ոստիկանության ղեկավարության մոտ 2016թ. 1-ին կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի` սույն թվականի մայիսի 24-ին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների ծառայողների հետ։

Ըստ սահմանված աշխատակարգի՝ օպերատիվ խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին՝ հասարակական վայրերում կատարված հանցագործությունների քննարկման, ինչպես նաև թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման և վերագրանցման ուղղությամբ ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների կողմից կատարված աշխատանքները։

Օրակարգի 1-ին հարցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանը, ով հիմնականում կանգ առավ հասարակական վայրերում կատարված հանցագործությունների մանրակրկիտ վերլուծությանը։  

Թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման և վերագրանցման շարժի և առաջացող հարցերի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց ԼՂՀ ոստիկանության ՀԿԱԲ թ/հ ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արման Պողոսյանը:

Ընդհանրացնելով խորդհրդակցության արդյունքները՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը տարածքային ստորաբաժանումների պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների ծառայողներին  հանձնարարեց առավել ակտիվացնել հասարակական կարգի լիարժեք ապահովման և հասարակական վայրերում կատարված հանցագործությունների նախականխման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման և վերագրանցման ընթացքում ծագող հարցերի վերաբերյալ ծավալված քննարկման արդյունքներով ոստիկանության պետի տեղակալը հանձնարարեց բոլոր պայմանները ստեղծել քաղաքացիների պատշաճ սպասարկումն ապահովելու համար։