Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում Շորթում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.10.2017 Արխիվ
01.07.2017 11:32

Օպերատիվ խորհրդակցություն Արցախի Հանրապետության ոստիկանությունում

Օպերատիվ խորհրդակցություն Արցախի Հանրապետության  ոստիկանությունում

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավարության մոտ 2017թ 1-ին  կիսամյակում  անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն՝ սույն թվականի հունիսի 30-ին  ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց  ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչության (ՔԿՎ ՔԿՏ) ծառայողների հետ։

Խորհրդակցության օրակարգը նվիրված էր ոստիկանության քրեկատարողական վարչության քրեակատարողական տեսչությունում հաշվառված, փորձաշրջանում գտնվող և պատժից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների նկատմամբ իրականացվող վերահսկողության վիճակին։  Մինչ  հիմնական զեկույցին անդրադառնալը ոստիկանության պետի առաջին տեղակալը  շնորհավորեց ոստիկանության ՔԿՎ ՔԿՏ  Քաշաթաղի շրջանի նորանշանակ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ  Սասուն Ավանեսյանին`  պատասխանատու պաշտոնում  նշանակվելու առիթով։ 

Օրակարգի վերաբերյալ  զեկույցով հանդես եկավ ոստիկանությաքն ՔԿՎ ՔԿՏ պետ ոստիկանության մայոր Հենրիկ Մաթևոսյանը ։

Փորձաշրջանում գտնվող և պատժից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների  ուղղման, դատական կարգով նրանց վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև նոր հանցագործությունների կանխման նպատակով՝ տեսչության ծառայողները դատապարտյալներին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրավիրում են տեսչություն։ Հակաօրինական արարքներ թույլ չտալու համար նրանց հետ անց է կացվում  դաստիարակչական բնույթի զրույցներ, պարզաբանվում, որ նոր հանցագործություն կատարելու, դատարանի կողմից սահմանված պարտականությունները չկատարելու,  կամ ոչ պատշաճ կատարելու  դեպքում՝ փորձաշրջանը կվերացվի ու նշանակված պատիժը կամ դրա չկրած մասն ի կատար կածվի։

Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը  գոհունակություն հայտնեց ոստիկանության ՔԿՎ ՔԿՏ–ում հաշվառված, փորձաշրջանում գտնվող և պատժից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների նկատմամբ իրականացվող վերահսկողության վիճակի արդյունքներից և ոստիկանության ՔԿՎ ՔԿՏ պետին հանձնարարեց էլ ավելի ակտիվացնել այդ ուղղությամբ իրականացվող  աշխատանքները, դրա հետ մեկտեղ առանձնակի ուշադրություն դարձնելով  ենթակա անձնակազմի կարգապահության, էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ հսկողությանը։