Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում Շորթում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.10.2017 Արխիվ
14.06.2017 17:22

Օպերատիվ խորհրդակցություն՝ ոստիկանության պետական պահպանության վարչության ծառայողների հետ

Օպերատիվ խորհրդակցություն՝ ոստիկանության   պետական պահպանության վարչության ծառայողների հետ

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված ոստիկանության ղեկավարության մոտ  2017թ. 1-ին կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն՝ սույն թվականի հունիսի 14-ին ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության պետական պահպանության վարչության ծառայողների  հետ։

Խորհրդակցության օրակարգը նվիրված էր ոստիկանության պետական պահպանության վարչության ֆինանսատնտեսական գործունեության 2017թ. հունվար-մայիս ամիսների կրեդիտորական և դեբիտորական պարտքերի ցուցանիշների, աշխատավարձերի ու հարկերի ժամանակին վճարման և ֆինանսական ու նյութական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Ներկա էին ոստիկանության պետական պահպանության վարչության ղեկավար կազմն ու սպաները։

Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության  պետական պահպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բաբայանը, ով հանգամանալից ներկայացրեց վարչության ֆինանսական և նյութական անհրաժեշտ տեղեկությունների վերաբերյալ հաշվետվությունը։

Զեկույցով հանդես եկավ նաև  ոստիկանության  պետական պահպանության վարչության ֆինանսատնտեսական բաժանմունքի պետ, ինքը և գլխավոր հաշվապահ, ոստիկանության լեյտենանտ  Հայկ Պետրոսյանը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ոստիկանության պետի տեղակալը  գոհունակություն հայտնելով պետական պահպանության վարչության ֆինանսական ոլորտի գործունեությունից՝ ֆինանսական և նյութական մի շարք հարցերի՝ ոստիկանության ծառայողների աշխատավարձերի ժամանակին վճարման, հանդերձանքի տրման, դեբիտորական պարտքերից զերծ մնալու և ժամանակին հարկերը պետբյուջե փոխանցելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տվեց պետասխանատուներին։