ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.03.2020 09:39
Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է վարչական վարույթ
Ստեփանակերտում այսօր ժամը 18:05-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի:
Հարուցվել է վարչական վարույթ ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները ճանապարհի երթևեկելի մասում կայանելու միջոցով:
ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԲՆՈՒՅԹԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ, ՈՐՈՆՑՈՎ ԱՆՀԱՄԱՉԱՓՈՐԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅԼՈՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ, ԱՅԼԱՊԵՍ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԽԱՓԱՆՎԵՆ ՆՄԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ԻՍԿ ԿԱՐԳԱԶԱՆՑ ԱՆՁԻՆՔ՝ ԿԵՆԹԱՐԿՎԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ: