Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.02.2018 Արխիվ

27.10.2015 18:00

Պաշտոնեական անփութության հետևանքով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումար

01.07.2011թ. «Սֆինկս» ՓԲ ընկերության և Ստեփանակերտի զարգացման հիմնադրամի միջև կնքված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի 6-րդ գոտու 3-րդ մասի ջրամատակարարման ցանցի կառուցման պայմանագրի շրջանակում, «Սֆինկս» ՓԲ ընկերության կողմից ջրաբաշխիչ հորերից մինչև առանձնատները խողովակաշարի անցկացման աշխատանքների կատարման ընթացքում, շահադիտական շարժառիթով կատարողական ակտերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են  ներկայացվել, իսկ Ստեփանակերտի զարգացման հիմնադրամի ու վերահսկողություն կատարելու պարտականությամբ օժտված «Ստեփանակերտի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ տնօրինության կողմից ստանձնած տեխնիկակական հսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ և անփութորեն են կատարվել, ինչի արդյունքում «Սֆինկս» ՓԲԸ-ն Ստեփանակերտի զարգացման հիմնադրամից ստացել ու հափշտակել է ընդհանուր 20.934.630 դրամ գումար:

06.06.2011թ. «Ադրիանա» ՓԲ ընկերության և Ստեփանակերտի զարգացման հիմնադրամի միջև կնքված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի 9-րդ գոտու 4-րդ մասի ջրամատակարարման ցանցի կառուցման պայմանագրի շրջանակում, «Ադրիանա» ՓԲ ընկերության կողմից ջրաբաշխիչ հորերից մինչև առանձնատները խողովակաշարի անցկացման աշխատանքների կատարման ընթացքում, շահադիտական շարժառիթով կատարողական ակտերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են  ներկայացվել, իսկ  Ստեփանակերտի զարգացման հիմնադրամի ու վերահսկողություն կատարելու պարտականությամբ օժտված «Ստեփանակերտի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ տնօրինության կողմից ստանձնած տեխնիկակական հսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ և անփութորեն են կատարվել, ինչի արդյունքում «Ադրիանա» ՓԲԸ-ն Ստեփանակերտի զարգացման հիմնադրամից ստացել ու հափշտակել է ընդհանուր 16.639.800 դրամ գումար:

Նշված փաստերի կապակցությամբ ս.թ. հոկտեմբերի 22-ին ԼՂՀ Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ նախատեսված ԼՂՀ քր. օր-ի 184-րդ և 334-րդ հոդվածների հատկանիշներով: