Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


26.12.2014 17:21

Չորս ճանապարհային պատահար` մեկ օրում

Դեկտեմբերի 25-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Դ. Բեկի փողոցի N տան բնակիչ, 1957թ. ծնված Ա. Ա-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-2106» ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 16 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Արեշ թաղամասի N տան բնակիչ, 2004թ. ծնված Ա. Ե-ին, ինչի հետևանքով վերջինս ձախ նստագոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:

****

Դեկտեմբերի 25-ին Մարտակերտի շրջբուժմիավորումից ոստիկանության շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Մարտակերտ քաղաքի Դանիելյան փողոցի N տան բնակիչներ` 1954թ. ծնված Ռ. Ա-ն, 1986թ. ծնված Ն. Ա-ն և 2012թ. ծնված Մ. Գ-ն: 

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 12:30-ի սահմաններում, Ռ. Ա-ն, վարելով «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհի 41-րդ կիլոմետրին կորցրել է կառավարումը և դուրս գալով երթևեկելի մասից վթարի ենթարկվել, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են վնասվածքներ:

****

Դեկտեմբերի 25-ին Կովսական քաղաքի բուժմիավորումից ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1979թ. ծնված Ս. Ն-ն և 1976թ. ծնված Ե. Կ-ն:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Ս. Ն-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-21099» ավտոմեքենան, Մամարգ-Վարդաբաց ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ինքը և ուղևորը ստացել են վնասվածքներ: 

****     

Դեկտեմբերի 25-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի բնակիչ, 1970թ. ծնված Վ. Ե-ն («Բեյզ Մեթըլս» ՓԲԸ վարորդ), վարելով «ԿԱՄԱԶ» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրին դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի մասից և շրջել այն, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: