Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.11.2019 Արխիվ

24.03.2016 16:00

Ուսումնավարժություն՝ միտված ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ունակությունները կատարելագործելուն

Ուսումնավարժություն՝ միտված ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ունակությունները կատարելագործելուն

ԼՂՀ ոստիկանության պետի 2016թ. փետրվարի 23-ի հրամանի համաձայն՝  սույն թվականի մարտի 23-ին «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման» թեմայով ԼՂՀ ոստիկանությունում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն, որի ղեկավարումը հանձնարարված էր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանին։

Ուսումնավարժության նպատակն է ստուգել ԼՂՀ ոստիկանության քաղաքացիական պաշտպանության հասարակական կարգի պահպանության հանրապետական ծառայության շտաբի ղեկավար կազմի և տարածքային ստորաբաժանումների պատրաստականությունը, ինչպես նաև կատարելագործել ԼՂՀ ոստիկանության քաղաքացիական պաշտպանության հասարակական կարգի պահպանության ծառայության անձնակազմի ունակություններն ու հմտությունները ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ու իրականացման ընթացքում:

Ուսումնավարժությանն ընդգրկված էին՝ ԼՂՀ ոստիկանության քաղաքացիական պաշտպանության հասարակական կարգի պահպանության հանրապետական ծառայության շտաբի ղեկավար կազմը, ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատը և մի շարք տարածքային ստորաբաժանումներ:

Ուսումնավարժութան բոլոր 3 փուլերի ընթացքը զարգացել է ըստ սահմանված իրավական ակտերի, հաստատված պլանների և տրված օպերատիվ առաջադրանքների։

ԼՂՀ ոստիկանության քաղաքացիական պաշտպանության հասարակական կարգի պահպանության ծառայությանը ամբողջությամբ հաջողվել է իրականացնել իր առջև դրված  խնդիրները։

Ուսումնավարժության ողջ ընթացքում պատահարներ կամ արտառոց դեպքեր չեն գրանցվել։