Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.01.2018 Արխիվ
12.01.2018 10:23

ՈՒշադրություն

ՈՒշադրություն

Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմավորման, հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերն ընդունելու, քննարկելու և թեկնածուներին ընտրելու, ինչպես նաև հասարակական միավորումների տվյալների շտեմարանի ձևավորման և վարման նպատակով Արցախի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններին առաջարկում ենք Արցախի Հանրապետության ոստիկանություն (ք.Ստեփանակերտ Ազատամարտիկների 38) ներկայացնել Արցախի Հանրապետության ոստիկանության տվյալների շտեմարանում` Արցախի ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորման ներկայացուցչին ներգրավելու վերաբերյալ հայտ:
 
Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի փետրվարի 11-ը ներառյալ՝ բոլոր աշխատանքային օրերին և ժամերին:
 
Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել.
- հասարակական միավորման կանոնադրության պատճեն
- Կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի N 184-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չտառապելու մասին տեղեկանք
- հասարակական միավորման ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը հանդիսանալու դեպքում տվյալ փաստը հաստատող փաստաթղթի պատճեն, իսկ հասարակական միավորման անդամ հանդիսանալու դեպքում՝ հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորագիր:
Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար¸ ով դատապարտվել է հանցագործության կատարման համար և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ։ 
Մանրամասն տեղեկությունների մասին կարող եք զանգահարել 97-18-69 հեռախոսահամարով, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության ներքին անվտանգության ծառայություն (էլեկտրոնային փոստի հասցե՝ nac@police.nkr.am