Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.02.2019 Արխիվ

01.12.2015 16:16

Շնորհավոր տոնդ, իրավակարգի զինվոր

Շնորհավոր տոնդ, իրավակարգի զինվոր

Նոյեմբերի 30-ին նշվեց Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը:

Ոստիկաններին շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Տոնական արարողությունը սկսվեց հանդիսավոր տողանով:

Մասնագիտական տոնի առթիվ ոստիկաններին շնորհավորելու էին եկել Արցախի Հանրապետության պետական այրեր, ոստիկանության վետերաններ և ՀՀ ոստիկանության պատվիրակությունը:

Արցախի ազատամարտում նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող՝  ոստիկանության բակում վեր խոյացող հուշաքարին հարգանքի տուրք մատուցելուց հետո ոստիկանության դահլիճում մեկնարկեց հանդիսավոր ժողովը:

Ելույթով հանդես եկավ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Ոստիկաններին ուղղված շնորհավորական ուղերձով հանդես եկավ Նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահի հրամանագրերով՝ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պարգևատրվեց «Մխիթար Գոշ» մեդալով, ոստիկանության 4 ծառայող և 1 վետերան պարգևատրվեցին «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ ոստիկանության փոխգնդապետներ Գրիգորի Աբրահամյանին և Գեղամ Գաբրիելյանին շնորհվեցին գնդապետի հերթական կոչումներ:  

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը հրապարակեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը:

Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Կամո Աղաջանյանը պարգևատրվեց «Մարտական զորակցություն» մեդալով և հուշանվերով: «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար» և «Օրենքի պատվար»  մեդալներով պարգևատրվեցին ոստիկանության 8 ծառայող, իսկ 4 ծառայող արժանացավ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանի: 

Հրապարակվեցին նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի, գլխավոր դատախազի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի, «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ նախագահի, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի շնորհավորական ուղերձները:

Գլխավոր դատախազի հրամանով՝ ոստիկանության 3 ծառայող պարգևատրվեցին արժեքավոր նվերով և շնորհակալագրերով:

Պաշտպանության նախարարի հրամանով՝ 5 ծառայող արժանացան դրամական պարգևի: 

«Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության նախագահի որոշմամբ՝ ոստիկանության 2 ծառայող պարգևատրվեցին «Հայրենյաց պաշտպան» մեդալով, 1 ծառայող և ևս 2 վետերան՝ արժեքավոր նվերով:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ 4 ծառայող պարգևատրվեցին արժեքավոր նվերով:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով՝ ոստիկանության 3 ծառայող արժանացան «Համագործակցություն հանուն փրկության» մեդալի:

Ոստիկանության պետի հրամանով՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը և ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ Վարդան Մովսիսյանը պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներ, ոստիկանության գնդապետներ Անդրանիկ Հակոբյանը, Գագիկ Ղահրամանյանը և Բորիս Ենգիբարյանը  պարգևատրվեցին «Մակարով» մոդելի ատրճանակով, իսկ 7 ծառայող՝ «ՍԿՍ» տիպի ակոսափող հրացանով: Ոստիկանության 54 ծառայող և 6 վետերան՝ «Օրենքի պատվար», 21 ծառայող՝ «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալով, 16 ծառայող՝ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» և 1 ծառայող՝ «ԼՂՀ ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով: Եվս 29 ծառայող և 7 վետերան պարգևատրվեցին արժեքավոր նվերով, 2 ծառայողներից հանվեց նախկինում նշանակված կարգապահական տույժերը: 193 ծառայող և 19 վետերան արժանացան դրամական պարգևների, իսկ 55 զոհվածների ընտանիքներին տրամադրվեց դրամական աջակցություն: