Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 21.01.2020 Արխիվ

09.12.2019 10:48

Շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել

Դեկտեմբերի 8-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորումից հաղորդումներ են ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 21:40-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1956թ. ծնված Հ. Բ.-ն, 1980թ. ծնված Ք. Բ.-ն, 2008թ. ծնված Ա.Բ.-ն, 2006թ. ծնված Ա.Բ.-ն և 2003թ. ծնված Ա. Բ.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 20:00-ի սահմաններում նշված բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Դեկտեմբերի 8-ին ժամը 23:35-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 23:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1984թ. ծնված Ս. Մ.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ս. Մ.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում տան բաղնիքին կից հանդերձարանում տեղադրված գազի ջրատաքացուցիչ արտանետված շմոլ գազից:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: